Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ ուկրաինական հատուկ ծառայությունները՝ ՊՆ գլխավոր հետախուզական վարչությունը (ГУР) և Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (СБУ) ունեն «բավականին. արդյունավետ ցանց» Ռուսաստանում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանում «անհայտ անօդաչու թռչող սարքերով» միջադեպերի թիվը կաճի, ինչպես նաև այդ հարվածների արդյունավետությունը։
«Ուկրաինական հատուկ ծառայությունները՝ և՛ Գլխավոր հետախուզական վարչությունը, և՛ СБУ -ն, բավականին արդյունավետ ցանց ունեն Ռուսաստանում: Նրանք կարող են օգտվել այս ցանցից»,- ասել է
Պոդոլյակը ուկրաինական «24» հեռուստաալիքի եթերում (մեջբերումը՝ UNIAN-ից)։ «Հասկանալի է, որ այսօր մշակվում են հակաօդային պաշտպանության համակարգեր, ամեն ինչ ուսումնասիրվում է, հետախուզություն է արվում։ Եվ աստիճանաբար այդ հարվածների արդյունավետությունը կավելանա»,- հավելեց նա։