Օգոստոսի 10-ին տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության դրամահավաք-միջոցառումը, որը նվիրված էր Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Դավիթ Խաժակյանի և ավագանու անդամի թեկնածուների նախընտրական քարոզարշավին, այս մասին հայտնում են կուսակցությունից։
«Դրամահավաքին մասնակցել է շուրջ 120 համակիր, իսկ հավաքված գումարը կազմել է 10.350.000 ՀՀ դրամ, ինչպես նաև` 2.320.000-ի չափով դրամական խոստում։ Հավաքագրված գումարով կիրականացվեն ընտրագրավի վճարումը և քարոզչական ծախսերը։ Շնորհակալություն ենք հայտնում դրամահավաքի մասնակիցներին, ովքեր անշահախնդիր կերպով իրենց ներդրումն ունեցան առաջիկա քաղաքային ընտրություններում պատշաճ հանդես գալու և հաջողելու գործում»,-նշված է հաղորդագրությունում:Քանի՞ մարդ և որքա՞ն գումար է հավաքվել «Լուսավոր Հայաստանի» դրամահավաք-միջոցառմանը
14:53, 11 օգոստոս 2023