Ադրբեջանի գործողությունները կտրուկ հակադրվում են նրան, ինչին հասավ Եվրոպան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը։
«Դատապարտելի է, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը կոպտորեն խախտում է ԵԽ կանոնադրությունը և արժեքները:
Ադրբեջանը պետք է հրաժարվի ուժի և հարկադրանքի կիրառումից, հարգի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները և վերացնի շրջափակումը»,- նշել է Խաչատրյանը։