Հետևեք մեզ։

Շուրջ 600 մլն դրամ՝ Մարզահամերգային համալիրի աթոռները փոխելու համար

16:18, 11 օգոստոս 2023
Շուրջ 600 մլն դրամ՝ Մարզահամերգային համալիրի աթոռները փոխելու համար

Երևանի «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» փակ բաժնետիրական ընկերությունը որոշել է թարմացնել համալիրի դահլիճի աթոռները։ Այդ նպատակով ընկերությունը աթոռների ձեռք բերման բաց մրցույթ է հայտարարվել, որը դեռ չի ամփոփվել։ Համաձայն մրցույթի պահանջների՝ ՄՀՀ-ն ցանկանում է փոխել ընդհանուր 2345 հատ աթոռ, որից 2035-ը՝ հատակին ամրացմամբ, 310-ը՝ առանձին դրվող։ Աթոռների մեկ միավորի գինը Համալիրը սահմանել է ոչ ավելի, քան 246 հազար դրամ։ 2345 աթոռի ընդհանուր արժեքը կազմելու է շուրջ 600 մլն դրամ, ավելի ստույգ՝ 576 մլն 870 հազար դրամ։ Ֆինանսների նախարարության գնումների կայքից տեղեկանում ենք, որ մրցույթի վերջնաժամկետ է սահմանվել սույն թվականի սեպտեմբերի 8-ը։ Թեև մրցույթը բաց է, այսինքն՝ բոլոր ցանկացողները կարող են մասնակցել, բայց քանի որ Համալիրի համերգասրահի աթոռները հատուկ տեսքի, ձևի ու չափերի են, ուստի չափանիշներն այնպես են գրված, որ ենթադրաբար մասնակցելու է մեկ ընկերությունը, որը կարող է մատակարարել հենց այդ պարամետրերի աթոռներ ու ինքն էլ հաղթելու է։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ