Հետևեք մեզ։

Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը շնորհավորել է Արցախի ԱԺ նախագահին

16:20, 11 օգոստոս 2023
Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը շնորհավորել է Արցախի ԱԺ նախագահին
Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը Արցախի ժողովրդի համար ամենածանր պահին Դավիթ Իշխանյանի՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելը հույսի փարոս է անվանել և վստահեցրել, որ շարունակելու են աջակցել Արցախի քաղաքացիներին և նրանց ինքնորոշման իրավունքին:
 
«Հարգելի նախագահ Իշխանյան,

Գրում եմ՝ շնորհավորելու Ձեր ընտրվելու կապակցությամբ և լավագույն մաղթանքներս հղելու Ձեր հաջողությունների համար:

Արցախի ժողովրդի համար ամենածանր պահին Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Ձեր ընտրվելը հույսի փարոս է, և ես կարող եմ Ձեզ վստահեցնել, որ շարունակաբար աջակցում եմ Արցախի քաղաքացիներին և ձեր ինքնորոշման իրավունքին:

Հուսով եմ, որ հնարավորություն կունենամ ողջունել ձեզ Եվրախորհրդարանում, և եթե կարող եմ որևէ կերպ օգնել, հանգիստ զգացեք կապվել ինձ հետ:

Իմ ամենալավ մաղթանքները Ձեր ստանձնած մանդատում»,-գրել է պատգամավորը։