Մինչ Ֆրանսիայում տիրում է կենսաթոշակային բարեփոխումների շուրջ բողոքի ալիքը, երկրի նախագահ Էմմանուել Մակրոնը կնոջ հետ իր հանգիստն է վայելում Ֆրանսիայի հարավում՝ Պորկերոլ կղզում։
Համացանցում հայտնված լուսանկարներում 45-ամյա Մակրոնն է շքեղ զբոսանավի վրա, իրեն ընկերակցում է կինը՝ 70-ամյա Բրիջիթը։