Հետևեք մեզ։

Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին

16:55, 11 օգոստոս 2023
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որոշել է Ազգային ժողովի պատվո մեդալով պարգևատրել է  Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։ Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է Ազգային ժողովից։

Կարգադրության մեջ նշված է, որ Ալեն Սիմոնյանը ԵՄ դեսպանին պարգևատրել է Միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման և ժողովրդավարության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։ Նշենք, որ Անդրեա Վիկտորինն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ Այդ կապակցությամբ օգոստոսի 10-ին նախագահական նստավայրում Վիկտորինին ընդունել էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, որը թեև չէր պարգևատրել տիկին դեսպանին, բայց շնորհակալություն էր հայտնել նրան «Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության հետագա խորացման ու ընդլայնման, ինչպես նաև Հայաստանի, հատկապես՝ հարավային շրջանների զարգացմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչման, իրականացվող բարեփոխումների նպաստման գործում ներդրած ջանքերի համար»։

Անդրեա Վիկտորինին հանդիպումներ է ունեցել մի շարք կառույցների ղեկավարների հետ։ ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը Անդրեա Վիկտորինին պարգևատրել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։