Օգոստոսի 9-ին հրազենային վիրավորում ստացած և դրա հետևանքով հիվանդանոցում մահացած զինծառայող Ժորա Կարապետյանը Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք համայնքից էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է համայնքի ղեկավար Պարգև Ոսկանյանը։
Նա տան միակ տղան էր, ուներ իրենից մեծ երկու քույր։
«Երեկ երեկոյան էր խոսել մոր հետ։ Նորմալ տրամադրություն ուներ։ Քույրը երեխա էր ունեցել, այդ առիթով էր շնորհավորում»,- նշել է Ոսկանյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։