Երգչուհի Նարե Գևորգյանը չեղարկել է իր «Քամանչա» երգի պրեմիերան, կասկած կա, որ երգի երաժշտությունը թուրքական է, հայտնում է երգչուհին։
«Եթե անգամ փոքր կասկած կա, որ երգի երաժշտությունը թշնամի ազգի մշակույթի հետ կապ ունի, ես երբեք հանդես չեմ գա այդ երաժշտությունը պրոպագանդողի դերում
Նաև մի խնդրանք բոլորին, եթե կան մարդիկ ովքեր կարող են հստակ ինֆորմացիա գտնել, որը կօգնի ապացուցել հակառակը, անչափ շնորհակալ կլինեմ»,- գրել է երգչուհին ինստագրամյան իր էջում։