Սահակյանների ընտանիքը 2020թ-ի պատերազմի արդյունքում՝ բռնա-տեղահանվածների կարգավիճակում հայտնվեց, հայրենի Տողում թողնելով տունն ու տնտեսությունը: Այսօր ընտանիքը Ստեփանակերտում է հաստատվել: Հույս ունեն՝ ժամանակավոր, քանի որ, դեռ վառ է Տող վերադառնալու հավատը: Մինչ այդ, պապն ու տատը բազմահարկ շենքի 3-րդ հարկի իրենց բնակարանի պատշգամբում են փոքրիկ բանջարանոց հիմնել՝ ուրախացնելով թոռներին ու զարմացնելով բոլորին:
Փոքրիկ բանջարանոց՝ Ստեփանակերտի բազմաբնակարան շենքի 3-րդ հարկի պատշգամբում․ Տողից տեղահանվածների լուծումը (տեսանյութ)
18:16, 11 օգոստոս 2023