Հետևեք մեզ։

Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված կուսակցությունների թիվը չորսն է

19:24, 11 օգոստոս 2023
Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված կուսակցությունների թիվը չորսն է

Օգոստոսի 11-ին ԿԸՀ առաջադրման համար փաստաթղթեր է ներկայացրել 2 կուսակցություն: Այս մասին հայտնել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ 

Առավոտյան ԿԸՀ են այցելել «Քաղաքացիական պայմանագիր», կեսօրին՝ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ներկայացուցիչները:

Մինչ այս պահն առաջադրված կուսակցությունների թիվը չորսն է: Երեկ ԿԸՀ դիմում էին ներկայացրել «Հայաստանի եվրոպական կուսակցության», ապա «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ներկայացուցիչները։