Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։
«Մեծ է Անդրեա Վիկտորինի ներդրումը Հայաստանի եւ Եվրամիության միջեւ տնտեսական հարաբերությունների ընդլայնման եւ Հայաստանում տնտեսության ոլորտի զարգացման գործում։
Քննարկել ենք տնտեսության տարբեր ճյուղերում ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցությանը եւ համատեղ ծրագրերի իրականացմանը, ԵՄ աջակցության գործիքակազմի կիրառմանը, ՓՄՁ ոլորտում իրականացվող քաղաքականությանը, Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։