Արցախի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն հայտնում է.
«Հարգելի՛ քաղաքացիներ, շոգ եղանակի պատճառով Ստեփանակերտը սնուցող գետերի պաշարների նվազեցման և էլեկտրամատակարարման հովհարային անջատումներով ու վառելիքի բացակայությամբ պայմանավորված արտեզյան ջրհորների դադարներով գործարկման պատճառով Ստեփանակերտի շուրջօրյա ջրամատակարարման համակարգը լուրջ խնդիրների է բախվում:
Խնդրում ու հորդորում ենք բոլորիդ հնարավորինս խնայողաբար ու նպատակային օգտագործել խմելու ջուրը:
Պատճառած անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Նաև հուսով ենք՝ ըմբռնումով կընդունեք մեր խնդրանք-հորդորը»: