Հետևեք մեզ։

Չպարզված հանգամանքներում մահացել է ՀՀ ՊՆ զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանը

00:17, 12 օգոստոս 2023
Չպարզված հանգամանքներում մահացել է ՀՀ ՊՆ զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանը

Օգոստոսի 11-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանը:

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: