«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․
«Քիչ անց լինելու եմ Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում գտնվող հակակոռուպցիոն դատարանում, ուր կայանալու է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի կալանքի վերաբերյալ դատական նիստը։ Ի շարս մի խումբ գործընկեր պատգամավորների, ես ևս պատգամավորական երաշխավորություն եմ ներկայացրել Արմենի խափանման միջոցը փոխելու հարցով։ Արմենը բանտում է հայտնվել Նիկոլի որոշմամբ, ոչ իրականում դատական ակտով։ Այսօր պարզ կլինի, թե դատարանը որքան կկարողանա անկախ լինել։ Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին, Գրիգորի Խաչատուրովին, Մամիկոն Ասլանյանին ու բազում այլ զինվորականների, որոնց նիկոլական իշխանությունը դարձրել է քավության նոխազ»։