Հետևեք մեզ։

Մեր շենքի վերելակը 1-ին հարկ է իջել ոչ թե պոկվելու պատճառով, այլ քանի որ նրա վրա 82-ամյա կին էր ընկել և մահացել․ Ալավերդյանը մանրամասներ է հայտնում օրեր առաջ տեղի ունեցածից

13:34, 12 օգոստոս 2023
Մեր շենքի վերելակը 1-ին հարկ է իջել ոչ թե պոկվելու պատճառով, այլ քանի որ նրա վրա 82-ամյա կին էր ընկել և մահացել․ Ալավերդյանը մանրամասներ է հայտնում օրեր առաջ տեղի ունեցածից

Մեր շենքի վերելակի պատճառով մարդ է մահացել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ունիսոն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը։

 

«Նախնական տվյալներով, օգոստոսի 10-ին 9-րդ հարկում 82տ. կինը վերելակ է կանչել, իսկ երբ դուռը բացվեց, նա չի կողմնորոշվել, որ խցիկը այդ հարկում չի և քայլ է արել դեպի անդունդ՝ դեպի մահ...

 

Նա ընկել է խցիկի գագաթի վրա։ Եվ փաստորեն, վերելակը ուժեղ դղրդյունով և մեջի կնոջը պատեպատ տալով է իջել 4-ից առաջին հարկ ոչ թե պոկվելու պատճառով, այլ քանի որ նրա վրա մարդ էր ընկել։

 

Այդ 82տ. կնոջ որդին մորը փնտրում էր մեկ օրվա ընթացքում, մինչև պարզվեց, որ նրա դին վերելակի խցիկի գագաթին է։

 

Հ.Գ. Հուսով եմ, որ նախաքննությունը ամեն ինչ կպարզի։

 

Հ.Գ.2. Պահանջում  եմ շտապ փոխել այդ վերելակը՝ անկախ նրանից, քանի տարի էր այն շահագործվում»,- գրել է Ալավերդյանը։