Այսօր՝ օգոստոսի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը՝ ժամը 01:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 65-ամյա Աշոտ Խ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում՝ 31 Ա շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, Երևանի բնակիչ 25-ամյա Զորիկ Գ.-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել վիրավորին, ապա տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ է ստացվում Ոստիկանության Արաբկիրի բաժին, որ վրաերթի ենթարկվածը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Հայաստանյան հայտնի բժշկական կենտրոններից մեկի սեփականատիրոջ թոռն էր:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։