Միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ և Հարվարդի ու Յեյլի համալսարանների դասախոս Լուիս Մորենո Օքամփոն թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը։
Նա ընդգծել է, որ պարենի, վառելիքի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների մուտքն արգելելը պետք է դիտարկվի ցեղասպանություն։
Նա իր գրառման մեջ նշել է Քիմ Քարդաշյանին և պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանին՝ նրանց կոչ անելով օգնել Արցախի հայերին՝ իրենց ձայնն աշխարհին հասցնել, և վերջում ավելացրել է #StopArmenianGenocide2023 հեշթեգը։