Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդության քննարկման դատական նիստը հետաձգվեց մինչև երկուշաբթի, ժամը 12:30-ը:
Այս մասին հայտնում է Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
Հիշեցնենք, որ Հակակոռոպցիոն դատարանը՝ նախագահությամբ Գիվի Հովհաննիսյանի, քննում էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը:
Դատարանի բակում էին հավաքվել Աշոտյանի համակիրներ, քաղաքական գործիչներ: Աշոտյանին իրավապահները ձերբակալել են հունիսի 15-ին: Նա մեղադրվում է վատնման, կազմակերպման եւ խափանման միջոցի պայմանները խախտելու մեջ, պաշտպանները դա համարում են քաղաքական հետապնդում։