Հետևեք մեզ։

Հին Խոտ գյուղից Շինուհայր ճանապարհին քաղաքացիներ են մոլորվել

17:01, 12 օգոստոս 2023
Հին Խոտ գյուղից Շինուհայր ճանապարհին քաղաքացիներ են մոլորվել

Օգոստոսի 12-ին, ժամը 12:41-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները Հին Խոտ գյուղից Շինուհայր գյուղի ճանապարհին մոլորվել են և չեն կարողանում շարունակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են մոլորված չորս քաղաքացու և ուղեկցել անվտանգ տարածք: