Հետևեք մեզ։

Կալինինգրադի մարզում Սու-30 ինքնաթիռ է կործանվել

18:04, 12 օգոստոս 2023
Կալինինգրադի մարզում Սու-30 ինքնաթիռ է կործանվել

Կալինինգրադի մարզում Սու-30 ինքնաթիռ է կործանվել, ուսումնական թռիչք կատարող անձնակազմը զոհվել է։ Այս մասին լրագրողներին հայտնել են Արևմտյան ռազմական օկրուգում:

Նրանք մանրամասնել են, որ թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի։ «Ինքնաթիռի անձնակազմը մահացել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կործանման պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը», - հայտնել են ռազմական օկրուգից։