«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը գրում է․
««Մահվան վերելակները» 5 տարի անց դեռևս մնում են «մահվան վերելակներ»
82-ամյա կինը վերելակների անսարքության զոհ է։ Սա հերթական ողբերգական դեպքն է վերելակների հետ կապված։ Ցավոք, նման դեպքեր նորից կլինեն, քանզի հիմնախնդիրը ներկա լուծումով չի վերանալու։
Երևանում օրական հարյուր հազարավոր մարդիկ են օգտվում վերելակներից։ Այս տարվա սկզբի դրությամբ փոխարինման ենթակա վերելակների թիվը Երևանում ընդամենը 3200 է, որից այս տարի նախատեսվում է փոխարինել 500-ը։
2700 «մահվան վերելակ» դեռևս կշարունակեն մնալ Երևանում, եթե շարունակեն իշխանության մնալ այս մարդիկ, որովհետև նրանց ներկայացրած Երևան քաղաքի 2024-2026թթ․ միջնաժամկետ ծախսերի ծրագրով հաջորդ երեք տարիներին նախատեսվում է փոխարինել տարեկան 100 վերելակ։
Հիմա բոլոր այն մարդկանց համար, որոնք իրականում հետաքրքրված են վերելակների հիմնախնդրի վերացմամբ․
2700 վերելակը բաժանում ենք տարեկան 100 վերելակի, ստացվում է 27 տարի։ Այսինքն, եթե տեսականորեն (պարզ է՝ դա իրականում տեղի չի ունենալու) ՔՊ-ն մնա իշխանության, Երևանի բոլոր վերելակները կփոխարինվեն 2050 թվականին, իսկ այդ ժամանակ արդեն այս տարի փոխարինված 500 վերելակները կլինեն 27 տարեկան և արդեն կարիք կլինի դրանք փոխարինելու նորերով։
Վերելակների փոխարինումը դառնալու է մեր ծրագրի կարևորագույն կետերից մեկը․ 2024 թվականի ընթացքում ամբողջությամբ վերջ ենք դնելու վերելակների հիմնախնդրին»։