Օգոստոսի 12-ի առավոտյան ԿԸՀ են այցելել «Ուժը հայրենյաց» կուսակցության ներկայացուցիչները։
Այդ մասին հայտնում են ԿԸՀ-ից։
Կեսօրին էլ առաջադրումների համար եկել են «Հանրային ձայն» և «Ազգային առաջընթաց», իսկ աշխատանքային օրվա ավարտին՝ «Հաղթանակ» կուսակցությունների ներկայացուցիչները։
Այսպիսով, այս պահի տվյալներով առաջադրված կուսակցությունների թիվը 8-ն է։ Առաջադրման ավարտին մնացել է է օր։
Նշենք, որ օգոստոսի 11-ին ԿԸՀ առաջադրման համար փաստաթղթեր է ներկայացրել 2 կուսակցություն: Այս մասին հայտնել էր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Առավոտյան ԿԸՀ են այցելել «Քաղաքացիական պայմանագիր», կեսօրին՝ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ներկայացուցիչները:
ԿԸՀ դիմում էին ներկայացրել «Հայաստանի եվրոպական կուսակցության», ապա «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ներկայացուցիչները։