Հետևեք մեզ։

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի կապի ենթակառուցվածքի սարքավորումների և Սարուշենի դաշտերում աշխատող անձանց ուղղությամբ

20:03, 12 օգոստոս 2023
Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի  կապի ենթակառուցվածքի սարքավորումների և Սարուշենի դաշտերում աշխատող անձանց ուղղությամբ

Ադրբեջանի ՊՆ-ն, օրվա ընթացքում երկու ապատեղեկատվություն տարածելով, փորձում է հիմնավորել Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում տեղակայված իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի օգոստոսի 12֊ին արձանագրված խախտումները, ինչպես նաև շեղել միջազգային ուշադրությունը Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար աղետից։ Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական ստորաբաժանումները օգոստոսի 12֊ի վաղ առավոտյան կրակ են բացել Արցախի Հանրապետության կապի ենթակառուցվածքի սարքավորումների , իսկ ժամը 14։15֊ի սահմաններում Սարուշեն համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ։
Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան։

Վերլուծական