Հետևեք մեզ։

Ուկրաինայի ԶՈւ-ն գրոհել է Կերչի նեղուցը և Ղրիմի կամուրջը

20:50, 12 օգոստոս 2023
Ուկրաինայի ԶՈւ-ն գրոհել է Կերչի նեղուցը և Ղրիմի կամուրջը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Կիև կողմից հարձակում է եղել Կերչի նեղուցի և Ղրիմի կամրջի վրա, որը ճնշվել է։

Ռուսական գերատեսչությունը հայտնել է, Կիևը փորձել է գրոհել Ղրիմի կամուրջը զենիթային կառավարվող С-200 հրթիռով, որը վերափոխել են՝ դարձնելով հարվածային։ 20 անօդաչու թռչող սարքով ու 2 C-200 հրթիռով հարձակումները հետ են մղվել նեղուցում ու Ղրիմի կամրջի վրա։ Ըստ ՌԴ ՊՆ-ի` անօդաչուները խոցվել կամ ճնշվել են, հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են երկու հրթիռը, իսկ կամուրջը չի վնասվել։

 

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ թերակղզուց Ղրիմի կամուրջ մտնելուն սպասում է ավելի քան 700 մեքենա, Կուբանի կողմից 560 մեքենա։

 

 

Վերլուծական