Հետևեք մեզ։

Անպատասխան չի մնա. Զախարովան` Կիևի կողմից Կերչի նեղուցի ու Ղրիմի կամրջի վրա հարձակվելու փորձերի մասին

20:58, 12 օգոստոս 2023
Անպատասխան չի մնա. Զախարովան` Կիևի կողմից Կերչի նեղուցի ու Ղրիմի կամրջի վրա հարձակվելու փորձերի մասին

Ուկրաինայի դիվերսիաներն անպատասխան չեն մնա, նման բարբարոսական գործողություններն արդարացում չեն կարող ունենալ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ուկրաինայի կողմից Ղրիմի կամրջի և Կերչի նեղուցի վրա հարձակվելու փորձերը։

 

Տեղի ունեցածը Զախարովան բնութագրել է որպես ահաբեկչություն և ասել. «Ղրիմի կամուրջը միայն քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտ է, որի վրա հարձակումներն անընդունելի են։ Նախորդ տարվա հարձակումների հետևանքով խաղաղ բնակիչներ են մահացել»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

 

Հիշեցնենք, որ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Կիև կողմից հարձակում է եղել Կերչի նեղուցի և Ղրիմի կամրջի վրա, որը ճնշվել է։

 

Ռուսական գերատեսչությունը հայտնել է, Կիևը փորձել է գրոհել Ղրիմի կամուրջը զենիթային կառավարվող С-200 հրթիռով, որը վերափոխել են՝ դարձնելով հարվածային։ 20 անօդաչու թռչող սարքով ու 2 C-200 հրթիռով հարձակումները հետ են մղվել նեղուցում ու Ղրիմի կամրջի վրա։