Հետևեք մեզ։

Դիլիջանում հրդեհ էր բռնկվել

09:50, 13 օգոստոս 2023
Դիլիջանում հրդեհ էր բռնկվել

Օգոստոսի 13-ին, ժամը 00:18-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դիլիջան քաղաքի Զինավան թաղամասում:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զինավան թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:42-ին, մարվել՝ 00:57-ին: Այրվել է մեկ սառնարան: