Նիժնի Նովգորոդում բժիշկը յոթ միլիոն ռուբլի թաքցրել է շքամուտքի էլեկտևայան ցանցի պահարանի մեջ և էլ չի գտել։
Kp.ru-ի փոխանցմամբ` նման տպավորիչ չափի գումար տղամարդը հավաքել է առանձնատուն գնելու համար։ Նիժնի Նովգորոդի բնակիչը, վիճաբանելով կնոջ հետ, որոշել է գիշերել դրսում և իր հետ տաներ է իր խնայողությունները։ Նա չի հասկացել, թե որտեղ պահի դրանք, ուստի որոշ ժամանակ դրանք թողել է մուտքի պահարանի մեջ։ Առավոտյան երբ վերադարձել է, տեսել է, որ գումարն այլևս չկա։ Բժիշկը դիմել է ոստիկանության օգնությանը։