Հետևեք մեզ։

Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով մեծացել հրդեհների առաջացման և տարածման վտանգը

12:12, 13 օգոստոս 2023
Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով մեծացել հրդեհների առաջացման և տարածման վտանգը

Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը:

 

ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:

 

Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է`

 

•վառել խարույկներ չնախատեսված վայրերում:

Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով խարույկը, 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով.

 

•նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ.

 

•ծխել և օգտվել բաց կրակից` վառելիքով լիցքավորված տարաների կամ մեքենաների շրջակայքում.

 

•կատարել չոր խոտի, խոզանի այրում.

 

•բաց տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել արևի ճառագայթներն ու դառնալ հրկիզող ոսպնյակներ.

 

• թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր և այլն:

 

Հարգելի քաղաքացիներ, նկատված հրդեհի կամ ծխի դեպքում անհրաժեշտ է անմիջապես զանգահարել 911 հեռախոսահամարին: