Հետևեք մեզ։

Երևանի մանկական այգում հրդեհ է բռնկվել

14:01, 13 օգոստոս 2023
Երևանի մանկական այգում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 13-ին, ժամը 11:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Զաքյան և Գ․ Լուսավորիչ փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող այգում այրվում է խոտածածկույթ:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։05-ին, մարվել՝ 13։26-ին։