Աշխարհահռչակ ռոք երաժիշտ և ակտիվիստ Սերժ Թանկյանն X սոցցանցի իր էջում անդրադարձել է Արցախի անկախության իրավունքի հարցի լուծմանը՝ նշելով, որ Արցախն իրավաբանորեն երբեք Ադրբեջանի մաս չի եղել։
«Բոլոր ֆաշիստ ադրբեջանցիներին, ովքեր պնդում են, որ Հայաստանը Ադրբեջան է։ Ձեր մայրաքաղաք Բաքուն պատմական Հայաստան է։ Ադրբեջանը նույնիսկ երկիր չէր մինչև 1918 թվականը և ճանաչված պետություն չէր մինչև 1992 թվականի հունվարը: Արցախը ԽՍՀՄ-ից իր անկախությունը հռչակել է 1991 թվականին։ Այսպիսով, Արցախն իրավաբանորեն երբեք Ադրբեջանի մաս չի եղել»,- գրել է Թանկյանը։