Օգոստոսի 13-ին, ժամը 17:11-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի հանգստյան գոտիներից մեկում երկու քաղաքացի ռետինե նավակով ափից մոտ 200 մետր հեռացել են և չեն կարողանում վերադառնալ ափ։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահություն իրականացնող փրկարարական խումբը։
Փրկարարները քաղաքացիներ Մ. Դ.-ին (ծնված 1990 թ.) և Ս. Դ.-ին (ծնված 2005 թ.) մոտորանավակով դուրս են բերել ափ:
Երկու քաղաքացի ռետինե նավակով ափից մոտ 200 մետր հեռացել են և չեն կարողանում վերադառնալ ափ
22:28, 13 օգոստոս 2023