«Ապրելու եյկիր» կուսակցության ղեկավար և Երևանի քաղաքապետի թեկնածում Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է երեկ գիշերը տեղի ունեցած ողբերգական ավտովթարին։
«Ահասարսուռ լուրն առավոտ կանուխ դաժան ցավ պատճառեց ինձ և, համոզված եմ, բոլորին։ 11 զոհ և մոտ 7 վիրավոր գիշերվա սարսափելի ավտովթարի հետևանքով։
Ճանապարհային պատահարների այս դաժան ընթացքը պետք է կանգնեցնել։ Սա նաև հետևանք է նրա, որ նախկինում տեղի ունեցած նման ողբերգական դեպքերը պատշաճ քննության և հետևությունների չեն արժանացել։
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում այս սարսափելի պատահարի հետևանքով զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին»,-գրել է Թանդիլյանը։