Հետևեք մեզ։

Սևանա լճում ջրահեղձ է եղել Հայաստանում Ուկրաինայի դեսպանի խորհրդականը. shamshyan.com

10:40, 14 օգոստոս 2023
Սևանա լճում ջրահեղձ է եղել Հայաստանում Ուկրաինայի դեսպանի խորհրդականը. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության ջրափրկարարները  Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ափից 25 մ հեռավորության վրա նկատել են քաղաքացու, ով լողալիս անհետացել է։ 
 
Ինպես հայտնու shamshyan.com-ը, ջրափրկարարները մոտեցել  և դուրս են բերել այդ քաղաքացուն, ապա ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը:

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը:

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ջրահեղձ եղած քաղաքացին Հայաստանում Ուկրաինայի դեսպանի խորհրդական Ս. Օ.-ն է: