Հետևեք մեզ։

ԼՂ-ում սնունդ չկա, մարդիկ տառապում են, ՄԱԿ ԱԽ-ն իր զինանոցում տարբեր միջոցներ ունի. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

11:04, 14 օգոստոս 2023
ԼՂ-ում սնունդ չկա, մարդիկ տառապում են, ՄԱԿ ԱԽ-ն իր զինանոցում տարբեր միջոցներ ունի. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

Մի քանի ամիս է՝ զգուշացնում ենք միջազգային հանրութանը, որ ԼՂ-ում իրավիճակը մոտ է հումանիտար աղետի վերածվելուն։

 

Այս մասին BBC-ի Newshour ռադիոծրագրին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ​​ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։

 

Մարգարյանը նշել է՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է կատարի միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու իր պատասխանատվությունը և միջոցներ ձեռնարկի՝ կանխելու զանգվածային վայրագությունները։

 

«Անվտանգության խորհուրդն իր զինանոցում տարբեր միջոցներ ունի, հարմար կլինի ընդունել բանաձև, որը կլիազորի ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման գրասենյակին գնահատող առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնել, ինչպես նաև կատարել միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումները՝ բացելով Լաչինի միջանցքը»,- նշել է Մարգարյանը և հավելել, որ ստեղծվա իրադրությունը կարգավիճակի շուրջ քննարկումների հետ կապ չունի. «Մարդիկ տառապում են, սնունդ չկա, դեղորայքը չի հերիքում»։