Սեպտեմբերի 3-ին Նիկոլ Փաշինայնի խորհրդականի պաշտոնից ազատված և նույն օրը պաշտպանության փոխնախարար նշանակված Հրաչյա Սարգսյանի հետ Hayastan.news-ը զրուցել է մայրաքաղաքի խնդիրներից և սեպտեմբերին սպասվող Երևանի ավագանու ընտրություններից։ Հիշեցնենք, Սարգսյանը մինչ այդ զբաղեցնում էր Երևանի քաղաքապետի պաշտոնը, բայց մարտի 17-ին, նա հրաժարական ներկայացրեց այդ պաշտոնից։
-Պարոն Սարգսյան, Դուք ինչ-որ կերպ ներգրավված լինելո՞ւ եք Երևանի ավագանու ընտրություններին, քարոզչությանը, թե՞ ոչ։
-Քարոզչությանը կարծում եմ՝ չէ, քանի որ աշխատանքը նոր է մեկնարկել, բավականին ծանր ոլորտ է, բավական բան ունեմ ծանոթանալու, բայց անհրաժեշտության դեպքում ես պատրաստ եմ աջակցություն ցուցաբերել քաղաքական թիմին;
-Ձեզ համար խորթ չէ՞ր քաղաքային կառավարման ոլորտից տեղափոխվել միանգամից պաշտպանության ոլորտ։
-Տարբերություններ կան կառավարման ոլորտում, բայց, ընդհանուր առմամբ, պրոցեսների արդյունավետ կառավարումը պետք է իրականացնել, քաղաքում քաղաքային պրոցեսներն էին, էստեղ կազմակերպչական, բանակային, տնտեսական՝ տարբեր պրոցեսներ կան։
-Իսկ ընտրությունների մասով ի՞նչ կասեք, արդեն թեկնածուները հայտնի են, Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ պայքար է սպասվում, իշխանության թեկնածուն ի՞նչ շանսեր ունի։
-Բավականաին բարդ պայքար է սպասվում, բայց կարծում եմ՝ ճիշտ մարտավարության դեպքում քաղաքական թիմը հաջողություն կունենա։
-Դուք աջակցելո՞ւ եք անձամբ Տիգրան Ավինյանին։
-Ես քաղաքական թիմին եմ աջակցում։
-Ավինյանը, թեպետ այս քաղաքական թիմի մաս է կազմում, բայց նաև կարծես առանձին խաղացող լինի, շատերը չեն ցանկանում անձամբ Ավինյանին աջակցել, դրա համար ասում են՝ քաղաքական թիմին են աջակցում։
-Անձամբ աջակցելու խնդիր չկա, քանի որ այն ծրագրերը, որոնք քաղաքային իշխանությունները արել են, դա քաղաքական թիմի աջակցությամբ է եղել, և տարբեր ժամանակահատվածներում տարբեր քաղաքապետեր են եղել, որոնք իրականացրել են այդ ծրագրերը։
-Բայց կարծես անձամբ Ավինյանի ջանքերով էլ հեռացրեցին Ձեզ քաղաքապետի պաշտոնից։
-Չեմ ուզում մեկնաբանել։
Մանրամասն՝ տեսանյութում․
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ