Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր կողմից 2022 թվականին թանկարժեք բնակարան ձեռք բերելու և 2021 թվականին իր ներկայացրած հայտարարագրի վերևաբերյալ հարցին, ուշագրավ մի հայտարարություն արեց։ «Դա 22-ինը չի, նախ դա 21-ինն ա, ես 2022-ին ապրել եմ շուրջ մի տարի, հիմա 2023 թվականն ա, աշխատել եմ, գումար եմ վաստակել, որի մասին անհրաժեշտության դեպքում կտրվեն գրավոր հստակ պատասխաններ»,-ասաց Պապիկյանը։
Նա նաև անդրադարձավ իր հրաժարականի վերաբերյալ լուրերին՝ ասելով, որ հրաժարական չի պատրաստվում տալ, և շարունակելու է իր սկսած բարեփոխումները։ «Թե որքան դա ինձ կհաջողվի իրականացնել՝ կյանքը ցույց կտա»,-ասաց Պապիկյանը։
Ես 2022-ին ապրել եմ շուրջ մի տարի, հիմա 2023 թվականն ա․ Պապիկյան
15:20, 15 մարտ 2023
