Aysor.am-ի տեղեկություններով, գիշերը ողբերգական ավտովթարի զոհերից երկուսն ամուսիններ են, մյուս երկուսն էլ նրանց խնամիներն են եղել՝ դարձյալ ամուսիններ։
Հիշեցնենք, որ գիշերը ողբերգական վթար է տեղի ունեցել։ Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և բեռնատարը․ զոհվել է 11 քաղաքացի։