Հետևեք մեզ։

Ադրբեջանի պետական հեռուստաալիքը անդրադարձել է հաջակցություն Արցախի ամերիկահայերի կազմակերպած բողոքի ակցիաներին

12:41, 14 օգոստոս 2023
Ադրբեջանի պետական հեռուստաալիքը անդրադարձել է  հաջակցություն Արցախի ամերիկահայերի կազմակերպած  բողոքի ակցիաներին

«ԱՄՆ-ի ոստիկանների աչքի առաջ հայերը փակել են մեր դեսպանատան մուտքը»։ Այսպես է վերնագրել Ադրբեջանի պետական հեռուստաալիքը՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան դիմաց հաջակցություն Արցախի կազմակերպված բողոքի ակցիայի մասին ռեպորտաժը։

 

Հեռուստատեսությունը ամերիկահայերի ակցիան անվանել է «հերթական դիվերսիա»։

 

Գիշերը ամերիկաբնակ հայերը հաջակցություն Արցախի բողոքի ակցիա են իրականացրել ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան դիմաց։

 

Նրանք պահանջում են բացել կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։

 

Հիշեցնենք, որ հայերի ակցիաներին անդրադարձել է «Fox 11 Los Angeles» ամերիկյան հեռուստաալիքը, որը ռեպորտաժ էր պատրաստել բողոքի ակցիաների մասին։

 

Ակցիայի մասնակիցները նաև նստացույց են իրականացրել Ադամ Շիֆի տան մոտ՝ պահանջելով հանդիպում։ Այնտեղ նրանց այցելել էր նաև Լոս Անջելեսի քաղաքապետը։

 

Բողոքի ակցիա իրակացնողները նաև փողոցներ են փակել։

Վերլուծական

Ամենաընթերցվածները