Հետևեք մեզ։

Առաջիկա օրերին Արցախում կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն․ հայտարարություն

15:12, 14 օգոստոս 2023
Առաջիկա օրերին Արցախում կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն․ հայտարարություն
ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հաղորդագրություն է տարախել, որում ասվում է․ «Հարգելի՛ քաղաքացիներ,
Հաշվի առնելով Արցախի ամենամեծ ալրաղացի էլեկտրամատակարարման համակարգում տեղի ունեցած խոշոր վթարը՝ առաջիկա օրերին Արցախում կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն: Պատկան մարմինները հնարավորինս անում են խնդիրն արագորեն շտկելու ուղղությամբ, և մի քանի օրվա մեջ ալյուրի անհրաժեշտ ծավալի մատակարարումը կվերականգնվի:
Խնդրում ենք հնարավորինս խնայողաբար կատարել հացի գնումները և օգտագործել հացեղեն»: