Oգոստոսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 13։40-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ «Տաշիր» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել երեխայի դի։ Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 12։15-ի սահմաններում, Լոռու մարզի գյուղերից մեկի բնակիչ, 11-ամյա Է․ Դ․-ն իր քրոջը՝ 14-ամյա Մ․ Դ․-ին տանը միայնակ թողնելով՝ գնացել է հարևանի տուն, որոշ ժամանակ անց վերադառնալով տուն՝ տանը կից շինության պատին ամրացված խողովակից (շարֆով) կախված վիճակում նկատել է քրոջը, ապա վազելով օգնության է կանչել հարևանուհուն, վերջինս էլ՝ իր մյուս հարևաններին, երեխային իջեցրել են կախված տեղից, ապա փորձել են տանել հիվանդանոց՝ մինչ այդ ահազանգելով շտապօգնություն։Ճանապարհին երեխային տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենան։ Հիվանդանոցի ճանապարհին երեխան գիտակցության չգալով՝ մահացել է։Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լոռիում 11-ամյա քույրը կախված վիճակում է հայտնաբերել 14-ամյա քրոջը․ Shamshyan.com
15:30, 14 օգոստոս 2023