Հետևեք մեզ։

Արցախի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի առթիվ

15:51, 14 օգոստոս 2023
Արցախի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի առթիվ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել օգոստոսի 14-ին Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ:

«Արցախում խոր ցավով ու կսկիծով տեղեկացանք օգոստոսի 14-ին Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի մասին։

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում ավտովթարի զոհ դարձած մեր քույրերի ու եղբայրների հարազատներին ու մերձավորներին, մեր ողջ ժողովրդին։ Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։

Այս ծանր պահին ձեզ հետ միասին կիսում ենք անդառնալի կորստի ցավն ու վիշտը»,- այս մասին նշված է ցավակցական հեռագրի մեջ: