Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտե ներկայացրած նոր տվյալների համաձայն՝ Ադրբեջանի բնակչությունը կազմում է 10,151,517 մարդ։
Ծնելիությունը և մահացությունը երկրում նվազել են. 2023-ին Ադրբեջանում ծնվել է 53918 երեխա, մահացել է 30 165 մարդ։
2023 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանի Արդարադատության նախարարության տարածքային հաշվառման վարչությունների կողմից գրանցվել է 24146 ամուսնություն և 10631 ամուսնալուծություն։ Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանում աճել է ամուսնալուծությունների թիվը։
Երկրում աճել է նաև կանանց դեմ հանցագործությունների թիվը։