Հետևեք մեզ։

Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի ողբերգական մահվան առիթով

16:21, 14 օգոստոս 2023
Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի ողբերգական մահվան առիթով

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար  Արարատ Միրզոյանը ողջ անձնակազմի և անձամբ իր անունից ցավակցությունն է հայտնել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբային` Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոյի ողբերգական մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։

Հայաստանի Հանրապետության դեսպանությունն միանում է ցավակցական խոսքերին։