Օգոստոսի 12-ին, ժամը 21.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի չթափանցող կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 45-ամյա տղամարդ: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 20.00-ի սահմաններում 45-ամյա տղամարդը 34-ամյա ընկերուհու հետ եղել են Ջանֆիդա գյուղի վարչական տարածքի լճերի մոտ, որտեղ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 34-ամյա կինը դանակով հարվածներ է հասցրել 45-ամյա տղամարդուն: