Երևանի քաղաքապետարանն արձագանքել է տարածվող լուրերին, թե դերասան Սոս Ջանիբեկյանը կնշանակվի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրեն։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը նշեց, որ թատրոնի տնօրենի նշանակման համար նախ պետք է մրցույթ հայտարարվի, թեկնածուները պետք է մասնակցեն մրցույթին, իսկ հաղթողը Երևանի քաղաքապետի որոշմամբ ստանձնի տնօրենի պարտականությունները:
«Դեռ մրցույթ չկա, չկա նաև մասնակիցների ցանկ, ուստի այն տեղեկությունները, թե Սոս Ջանիբեկյանը նշանակվել է «Մհեր Մկրտչյան» թատրոնի տնօրեն, չի համապատասխանում իրականությանը»,-նշեց Կոստանյանը և չհերքեց՝ Ջանիբեկյանի թեկնածության վերաբերյալ քննարկումներ կան:
Անդրադառնալով մրցույթի հայտարարման ժամկետներին՝ Կոստանյանն ասաց՝ ժամկետներ դեռ չեն նախանշվում: