Հետևեք մեզ։

Թուրքիան հայտնել է, թե ինչ ակնկալիքներ ունի Հայաստանից

17:47, 14 օգոստոս 2023
Թուրքիան հայտնել է,  թե ինչ ակնկալիքներ ունի Հայաստանից

Թուրքիան ուշադրությամբ հետևում է Լաչինի ճանապարհի շուրջ տեւական քննարկումներին։ Այս մասին ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։

Նույն հայտարարության մեջ ԱԳՆ-ից նշել են նաև Հայաստանից իրենց ունեցած ակնկալիքները․

«Ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, աջակցել Ակնա-Ստեփանակերտ (խմբ․) և այլ այլընտրանքային ուղիների օգտագործմանը, աջակցել հայ բնակչության վերաինտեգրման գործընթացին»։

Թուրքիան կարևոր է համարում տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար «իր բարեկամ և եղբայր Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և մարդասիրական ջանքերի աջակցությունը»։

Վերլուծական