Օգոստոսի 14-ին, ժամը 00:27-ին Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է 11 մարդ։ Ողբերգական վթարի հետևանքով 5 քաղաքացի վիրավոր է։
Ողբերգական վթարի զոհ են դարձել «Volkswagen» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը և ուղևորներ Մ․ Է․-ն (ծնված 2002 թ․), Լ․ Ք․-ն (ծնված 1982 թ.), Ե․ Փ․-ն (ծնված 2005 թ.), Ն․ Ա․-ն (ծնված 1996 թ.), Հ․ Դ․-ն (ծնված 2002 թ.), Ա․ Մ․-ն (ծնված 1999 թ.), Բ․ Թ․-ն (ծնված 1973 թ.), Ա․ Հ․-ն (ծնված 1978 թ.), Ա․ Մ․-ն (ծնված 1972 թ.) և Ա․ Մ․-ն (ծնված 1967 թ.) մահացել են:
Hayastan.news-ին հայտնի դարձավ, որ Արևմտյան Հայաստանից վերադարձողներից 2005 թվականին ծնված Ե․Փ․-Ն Եվա Փարսյանն է։ Նա այս տարի ավարտել էր դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարան։
Վերջին օրերին Եվա Փարսյանը գրառում էր արել․«Վաղը, երբ այս ամենը ավարտվի,ու խաղաղությունը բարեհաճի գալ, ես ուզում եմ
Խաղաղվե՜լ
Խաղաղվե՜լ
Խաղաղվե՜լ...»։