Շիրակի մարզի ողբերգական վթարի հետևանքով մահացածներից 4 խնամիներ էին, ամուսինները Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղից էին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ծովազարդի գյուղապետ Արամայիս Ենգոյանից:
«Այո, ամուսիններ էին, իրենց աղջկա սկեսուրի ու սկեսրայրի հետ գնացել էին Արևմտյան Հայաստան, այսինքն՝ խնամիներով են եղել: Ծովազարդում ապրող ամուսինները՝ Բարիս Թորոսյանը ծնվել է 1973 թվականին, Անահիտ Հակոբյանը՝ 1978 թվականին: Նրանց 2 որդիները ծառայության մեջ են: Նրանց խնամիները Երևանից էին»,- պատմեց Արամայիս Ենգոյանը: