Հետևեք մեզ։

Հայտնի է ԼՂ հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստի անցկացման օրը

08:50, 15 օգոստոս 2023
Հայտնի է ԼՂ հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստի անցկացման օրը

Օգոստոսի 16-ին, ժամը 23:00-ին, Հայաստանի խնդրանքով գումարված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում կքննարկվի Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը։ Այս մասին հաղորդում էՄԱԿ-ում ԱՄՆ առաքելությունը։

 

«Հայաստանի խնդրանքով նիստը նախատեսված է օգոստոսի 16-ին»,- հայտնել են ԱՄՆ առաքելությունից։

 

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը օգոստոսի 11-ին դիմել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով:

 

Վերլուծական